Category Archives: Մտքեր

Դեռահասությունը և սեքսը

ImageԿուզեի խոսել այս թեմայի մասին հատկապես դեռահաս աղջիկների հետ: Չէ՞ որ հենց այդ տարիքում են երիտասարդ աղջիկները լուրջ սխալներ գործում, որոնց հետևում են հսկայական խնդիրները:

Հիմա փոքրիկ երեխաներն անգամ գիտեն, թե ինչ է սեքսը: 15-16 տարեկանում բազմաթիվ աղջիկներ սկսում են սեռական կյանքով ապրել: Գուցե դու էլ մտածում ես. «Իսկ ինչու՞ ես սպասեմ. բոլորն են դրանով զբաղվում, ինչու՞ զրկեմ ինձ այդ հաճույքից»: Իհարկե որոշումը դու ես կայացնում, բայց կուզեի մի-փոքր զրուցել քեզ հետ:

1. Պետք է նախապես որոշես` երբ և ում հետ սկսել սեռական կյանքը: Դա պետք է գիտակցված որոշում լինի, այլ ոչ կատարվի պահի ազդեցության տակ:

2. Սեքսը սեր չի ծնում, սեքսի միջոցով երբեք սիրո չես արժանանա: Ուստի եթե շտապես սեքսի հարցում, հետո ընկերդ հոգնի քեզնից, քեզ դատարկ ու ստորացված ես զգալու:

3. Կյանքում առաջին սեքսը շատ կարևոր է: Պետք է սեքսուալ առաջին փորձդ ստանաս այն մարդուց, ում իսկապես սիրում ես, քանի որ առաջին սեքսը հիշվում է ողջ կյանքում: Եթե առաջին սեքսից վատ էմոցիաներ ստանաս, հնարավոր է, որ սկսես զզվել սեքսից:

4. Անպայման հիշիր հետևանքների մասին: Եթե քեզ բավականաչափ հասուն ես համարում սեքսի համար, ապա պետք է մեծավարի վերաբերվես դրան, այսինքն ամբողջ պատասխանատվությամբ: Միշտ հույսդ դիր ոչ թե ընկերոջդ, այլ քեզ վրա: Հիշիր անցանկալի հղիության, սեռավարակների, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին:

Երբեք մի սկսիր սեռական կյանքը, եթե դրա պատճառն է`

-բոլոր ընկերներդ ապրում են սեռական կյանքով,

-համարում ես, որ արդեն մեծ ես, և ամոթ է կույս լինել,

-ընկերդ կլքի քեզ, եթե չքնես նրա հետ,

-լավագույն ընկերուհիդ ասում է, որ սեքսը հիանալի բան է:

Վերոնշյալ պատճառները լուրջ չեն: Սեքսը սիրո և վստահության բարձրագույն մակարդակն է, և դրան պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ:

Պատահում է, որ թեև պատրաստ էիր սեքսին, բայց դրանից հետո փոշմանում ես: Սկսում ես վախենալ, որ հիմա ընկերդ քեզնից միայն դա կպահանջի, կօգտագործի քեզ, ապա կլքի: Լացում ես, անհանգստանում… Քեզ նրանից կախված ես զգում, կարծես թե նա քո մի մասնիկն է քեզնի խլել:

Եթե որոշել ես դեռևս չշտապել, ապա աշխատիր որքան հնարավոր է քիչ առանձին մնալ հետ, որպեսզի բանը չհասնի դրան: Չէ՞ որ երբ տղան գրգռված է լինում, շատ դժվար է նրան կանգնեցնել: Նրան շատ բան թույլ մի տուր, եթե պատրաստ չես լուրջ քայլերի:

Սեռական հասունացման ժամանակ տղաները 70% դեպքերում միայն սեքսուալ առումով են ցանկանում աղջիկներին, իսկ աղջիկների մոտ հակառակն է` դեպքերի 70%-ում նրանք սիրահարված են լինում և նուրբ զգացմունքներ են ունենում:

Բազմաթիվ տղաներ օգտագործում են մի քանի միջոց, որպեսզի հասնեն իրենց ուզածին.

1. Սուտ խոստումներ

Սա թերևս ամենագործածական մեթոդն է, չէ՞ որ այնքան հեշտ է համոզել հիմար սիրահարված աղջկան: Առանց այդ էլ նրա ուղեղում պայծառ ապագայի մտքեր են, իսկ եթե մի քիչ էլ գույն տալ դրանց, նա ընդհանրապես կկորցնի իրեն: Տղաները սկսում են լվանալ աղջիկների ուղեղը, ոսկե սարեր խոստանալ, երդվել հավերժական սիրո մասին և համոզել, որ սեքսը միայն կմիավորի իրենց:

2. Սպառնալիքներ

Նույնպես տարածված մեթոդ է, թեև կոպիտ: Տղան սպառնում է աղջկան, որ եթե իր հետ չքնի, ապա իրենք կբաժանվեն: Հուսահատված աղջիկը, վախենալով նման հեռանկարից, ստիպված համակերպվում է: Նա մտածում է, որ այդպես իր կողքին կպահի տղային, և իրենց մոտ ամեն ինչ հեքիաթի պես կլինի:

3. Պայման

Նման մոտեցումը նույնպես աղջկան փակուղու առջև է կանգնեցնում: Ի՞նչ անի աղջիկը, երբ տղան իրեն ասում է. «Եթե սիրում ես ինձ, ապացուցիր»: Աղջիկն իրեն կորցնում է, ախր նա սիրում է տղային, ուստի պետք է ապացուցի: Բայց սերն ապացուցում են հոգատարությամբ, ուշադրությամբ, բայց ոչ սեքսով:

4. Համոզումներ

Սա ամենապարզունակ մեթոդն է: Տղան համոզում է աղջկան. «Արի սեքսով զբաղվենք, այ կտեսնես, թե որքան դուրդ կգա, խոսք եմ տալիս` չեմ ցավեցնի, զգույշ կլինեմ: Բոլորն էլ զբաղվում են, ի՞նչ կա որ»: Այսինքն ամեն կերպ հրահրում է աղջկան այդ քայլին` համոզելով, որ դա շատ նորմալ բան է:

ImageԱհա մի քանի արտահայտություն սեքսից հրաժարվելու համար`

-Ես ատում եմ, երբ ինձ ինչ-որ բան են ստիպում:

-Ես չեմ զգում, որ պատրաստ եմ դրան:

-Համարում եմ, որ դեռ բավականաչափ լավ չեմ ճանաչում քեզ:

-Ոչ, և մի ստիպիր ինձ մտածել, որ եթե հրաժարվեմ, կլքես ինձ:

Մի քանի եզրափակիչ խոսք:

Սիրելի աղջիկներ

Եթե տղան իսկապես ձեզ սիրում է, ապա երբեք ձեր առջև պայմաններ չի դնի, չի ստիպի, չի համոզի, չի ճնշի: Սիրող տղան կասի. «Ես քեզ սիրում եմ և պատրաստ եմ սպասել այնքան, որքան պետք է»: Գուցե ընկերոջդ պայմաններն ու սպառնալիքները բացատրվում են նրա տարիքով, աղջիկների հետ շփման բացակայությամբ, ինտելեկտով: Այդ դեպքում պետք չի չարանալ. պետք է պարզապես հիշել, որ տղաներն ավելի ուշ են հասունանում աղջիկներից:

Անկեղծորեն խորհուրդ եմ տալիս բոլոր աղջիկներին չշտապել սեքսով զբաղվելու հարցում: Շատ աղջիկներ են զղջում, որ վաղ տարիքում են սկսել սեռական կյանքը:

Հիշիր մի քանի պայման, որի դեպքում ավելի լավ է չսկսել սեռական կյանքը.

-դուք այդքան էլ վաղուց չեք հանդիպում,

-դու վստահ չես նրա վրա,

-բարոյապես պատրաստ չես դրան,

-չի լրացել 16 տարեկանդ:

Ինչու՞ է կույս լինելը լավ բան

Ախր ինչու՞ են բոլոր աղջիկներն այդքան կենտրոնացած սեքսուալ փորձի վրա: Իրականում տղամարդկանց այդքան էլ պետք չեն հմուտ սիրուհիներ: Նրանց պետք են սիրող և հավատարիմ կանայք, մաքուր և օրալ ու անալ սեքսով չայլասերված էակներ:

Կասեք բոլոր տղամարդիկ չէ՞, որ ցանկանում են լինել կնոջ կյանքում առաջինը, և բազմաթիվ տղամարդիկ ու կանայք չեն ընդունում կուսության պաշտամունքը` ասելով, որ դա սեքսուալ քաղաքավարության բացակայություն է: Բայց իրականում դա այդքան էլ այդպես չէ:

Պարզապես մաքուր ու անմեղ աղջկա հետ ամուսնանալը մեծ պատասխանատվություն է տղամարդու համար: Չէ՞ որ պետք է համապատասխանել սիրո, հավատարմության և վստահության բարձր նշաձողին, որ առաջ է քաշում աղջկա կուսությունը: Եվ տղամարդն ինքն էլ պետք է լինի եթե ոչ կույս, ապա գոնե չայլասերված:

Կուսությունը սիրո լավագույն ապացույցն է

Այո, այո, ցանկացած նորմալ տղամարդու համար սիրելիի կուսությունը սիրո լավագույն ապացույցն է: Հակառակ դեպքում ինչպե՞ս համոզվես, որ աղջիկը սիրում է քեզ, որ դու նրա համար առաջինն ու միակն ես, և նա պատրաստ է ամբողջությամբ տրվել քեզ:

Կուսությունից զրկվելու ցանկությունը ոչ միայն ֆիզիկական համակրանքի ապացույց է, այլև ապացույց է, որ աղջիկն ընտրել է իր տղամարդուն:

Կնոջ կուսությունը մաքրության տաղերգ է

Տղամարդուն այնքան հաճելի է գիտակցել, որ աղջկան ոչ ոք չի դիպչել իր ձեռքերով, շրթունքներով և մարմնի այլ մասերով: Շատ հաճելի է իմանալ, որ աղջիկն այնքան բարոյական, զուսպ և լավ դաստիարակված է, որ չի թողել ոչ մի այլ տղամարդու կեղտոտել իրեն:

Կույս աղջիկները ժամանակակից աշխարհի հեղափոխականներն են

Այն աղջիկը, ով սեքսուալ ազատության ժամանակներում կարողացել է պահել իրեն մինչև ամուսնական առաջին գիշերը, ուժեղ անձնավորություն է և արժանի է հարգանքի:

Չէ՞ որ նա չի կորցրել իրեն, չի տրվել ընկերուհիների և ընկերների համոզումներին: Նա չի հետևել «Կույս լինելը մոդային չէ» նշանաբանին:

Չնայած բոլոր սեքսի մասին բոլոր խոսակցություններին և պրոպագանդային, աղջիկն իր մեջ ուժ է գտել չթռնել առաջին պատահածի գիրկը, կարողացել է իրեն պահպանել իր սիրելիի համար: Իսկ ի պատասխան դրա նա արժանի է տղամարդու երախտապարտությանը:

Այնպես որ, խորհուրդ եմ տալիս հիշել, որ կուսությունը լավագույն նվերն է տղամարդուն: Եվ հիշեք, որ կուսությունը սեքսում անփորձության հոմանիշը չէ:

Չէ՞ որ ավելի հեշտ է լավ սիրուհի դառնալ սիրելի տղամարդու օգնությամբ, քան այս  անկողնուց մյուսը թռնելով և հազար ու մի հիվանդություն ձեռք բերելով:

Ինչպիսի՞ն են լինում աղջիկները սեքսում

Հանդիպեցի այս նյութին և ցանկացա կիսվել ձեզ հետ :))))

1. Նա, ով չափից դուրս շատ բան է փորձում ( akaԱղետ)

Այս աղջիկը Պոռնոաստղ (#5) դառնալու պոտենցիալ ունի, բայց պետք է ավելի շատ պոռնո նայի: Նա այնքան է փորձում անմոռանալի լինել սեքսում, բայց անզգույշ է և այնպիսի բաներ է անում, որ շեղվում ես սեքսից ու մտածում. «Էս ի՞նչ ա անում»: Նման աղջկա հետ կարող ես սպասել սեռական օրգանների վնասվածքների և պահպանակի պատռման:

Այս կատեգորիայի աղջիկներն անփորձ են և ենթադրում են, որ տղամարդու առնանդամը ռեզինից է և ցավային ռեցեպտորներ չունի: Խմած աղջիկները նույնպես մտնում են այս կատեգորիայի մեջ, ինչը ևս մեկ առիթ է խուսափել հարբած աղջկա հետ սեքսից:

2. Նա, ով վախենում է (aka Կույս)

Պարտադիր չի, որ նա կույս լինի, բայց կարող է այս դերի մեջ լինել անգամ սեռական կյանքով ապրելուց տարիներ անց: Նա վախն աչքերում կնայի քեզ, ասես գաղափար չունի, թե ինչ է տեղի ունենալու:

Նա նրբորեն հետ կքաշվի քեզնից, կարծես պատրաստ չէ, իսկ երբ սկսեք սեքսով զբաղվել, իրեն այնպես կպահի, ասես հենց նոր կուսազրկվեց: Նա հիմնականում անհարմար դիրքեր է ընդունում, որոնք ստիպում են քեզ հանձնվել և ընդունել դասական դիրք:

3. Նա, ով չի շարժվում (aka Գերան)

Այս աղջիկը չգիտի ինչ անել կամ պարզապես չի սիրում ինչ-որ բան անել: Դա այդքան էլ սարսափելի չէ առաջին հայացքից, հատկապես որ չի խանգարում նախնական շոյանքների և հենց ակտի ժամանակ: Գուցե նա անգամ մի քանի օրգազմ ապրի միայն որովհետև թույլատրում է տղամարդուն անել իր գործը:

Նա կարող է բավարարել այն տղամարդկանց, ովքեր սեքսով զբաղվում են տարին մի քանի անգամ, իսկ նրանք, ովքեր ավելի հաճախ են դա անում, կուզեին ավելի շատ բան տեսնել:

Աղջիկների այս տեսակը, իհարկե, առավել տարածված է մինչև 25 տարեկան կանանց խմբում: Նրանք անկեղծ հավատում են, որ այն ամենը, ինչ կինը պետք է անկողնում անի մերկանալն ու ԱՅՈ ասելն է:

4. Նա, ով ինչ-որ բան է անում (aka Ընկերուհի)

Այս աղջիկը գոնե մի քանի լուրջ հարաբերություն է ունեցել և հասկացել է, որ տղաներին Գերանից բացի ավել բան է պետք: Նա կարող է բավականին հմուտ լինել սեքսում, բայց դրա հետ մեկտեղ համարում է, որ պետք է տարբերվել Գերանից ընդամենը մի քանի բանով:

5. Նա, ով գիտի (aka Պոռնոաստղ)

Այս աղջիկը գիտի, թե ինչ է անում: Գուցե նա բավականին շատ պոռնոֆիլմեր է դետել կամ բավականաչափ սեռական փորձ ունի, կամ գուցե նա ծնվել է, որպեսզի սեքսով զբաղվի: Եթե նման մեկին գտնես, իսկապես հաջողակ ես:

Հայ տղաների սխալները սեքսի ժամանակ

1373830_448953498557665_1407565341_nՄեր հայ տղաները սիրում են սեքս: Դա են փաստում նյութերիս տակ նրանց բազմաբովանդակ մեկնաբանություններն ու նամակները: Բայց ոչ ոք կատարյալ չէ, այդ թվում նաև մեր սիրելի տղաները, այն էլ այնպիսի հարցում, ինչպիսին է սեքսը: Այսօր որոշել եմ խոսել սեքսում հայ տղաների սխալների մասին` հիմնվելով անձնական փորձի և մի փոքրիկ ուսումնասիրության վրա: Continue reading

Ինձ պետք չէ ձեր անմոռանալի սեքսը

ImageՈղջույն սիրելի ընթերցողներ: Ցավով եմ այսօր նոր գրառում անում, քանի որ այն ի սկզբանե չէի պլանավորում: Վերջերս Ֆեյսբուքում էջ եմ բացել, քանի որ ընթերցողներս գրում էին, որ ցանկանում են կիսվել իրենց խնդիրներով և լսել իմ կարծիքը: Էջ բացելու օրվանից սկսված օրական մի քանի տասնյակ նամակ եմ ստանում, որոնց մոտ 90%-ի բովանդակությունը նույնն է` «Բարև», «Կարո՞ղ ենք ծանոթանալ», «Հանդիպե՞նք», «Քեզ անմոռանալի սեքս եմ խոստանում» և այլն: Մի քանի անգամ արդեն նշել եմ, հիմա ուզում եմ վերջնական ասեմ ու փակենք թեման.

  • հարգելի 16-17 տարեկան տղաներ, եթե անգամ մոլորակը սկսի հակառակ ուղղությամբ պտտվել, ես ձեզ հետ չեմ հանդիպելու,
  • հարգելի աղջիկներ, ես լեզբուհի չեմ և չեմ կարող բավարարել ձեր սեռական ցանկությունները,
  • հարգելի մնացած տղաներ, ես ձեր «բարև»-ներին ու «պրիվետ»-ներին չեմ պատասխանելու:

Ես չեմ կիսվելու որևէ մեկի հետ իմ հեռախոսահամարով, չեմ ուղարկելու նկարս, չեմ հանդիպելու և չեմ շփվելու զուտ ընկերական կամ սեքսի նպատակով: Հավատացեք` եթե ձեր կյանքն այնքան մռայլ է, որ պատրաստ եք բռնաբարել ֆեյսբուքի իմ էջը, ապա իմը հագեցած է այնքան, որ ես ունեմ ռեալ սեքս զուգընկերներ և չեմ նվաստանում համացանցում` տղա փնտրելով: Ես վարում եմ բլոգս, իսկ դուք այն ընթերցում եք:

Այսքան զայրացած եմ, որովհետև առավոտյան ինձ գրողներից մեկից ստացել եմ հետևյալ նամակն ու ինձ շատ վատ զգացել: Ուրեմն այս տղան ինձ գրել էր մի քանի օր առաջ, չէի պատասխանել, որովհետև ֆեյք էր, չէր տեղադրել իր նկարն ու իր անունով չէր հանդես գալիս, և ահա թե ինչ եմ ես ստանում այսօր: Ներկայացնում եմ նամակները:

Սեպտեմբերի 25, 2:46

բարև Միա ջան,Մարկ է անունս,ես ես վերջերը կարդում էի գրառումներդ բայց դուրս հեչ չէին գալիս(դե հասկանալի պատճառներով) բայց հետո հասկացա որ ցանկացած ազատ աղջիկ իրավունք ունի իրա թե ուրախ թե տխուր պահերով կիսվի մարդկանց հետ,բայց ափսոս իրանք լրիվ ուրիշ կարծիքի են,քո տեսակի մեջ դու իդեալական ես,դրա համար էլ գրավել էս ուշադրությունս,եսել որոշեցի գրել քեզ,չգիտեմ եթե ցանկություն ունես ծանոթանալ հետս ես պատրաստ եմ,ու ներկայանում եմ որպես մեր հասարակության պարզ մը քաղաքացի :))) հուսով եմ չես մերժի,իրոք հետաքրքիր կլինի ինձ համար քո հետ շփվելը  Միա ջան

Նույն օրը, 4:22

անհասկանալի էր գրառումս?

Նույն օրը, 7:29

չեմ հասկանում Միա ջան,ես միայն բարի նպատակներով եմ գրում քեզ,խի ես քեզ էտ ձև թանգացնում չգրելով,ոնցվոր աստղայինը տարած լինի

Սեպտեմբերի 26

արա դե սիմփլ պոռնկուհի ես էլի,ոնց չեի ջոգե,էն որ պոռնոի մասին բաներ են գրում փաստորեն դրանիցելա զվյոզդը տանում,հել ինչքան կարում ես ք**** ղ**** ք**,քո նմաններին պետքա բռնաբարեն սատկացնեն,որ մեր ես փոքր սերնդի հոգին չպղծեն,սիկտիրվար

Նամակը գրողին ոչինչ չեմ պատասխանում, որովհետև պարզ է, որ նման նամակ կարող է գրել միայն չբավարարված, չնչին կարողությունների տեր, սեռական բռնության ու կեղտի մեջ մեծացած մեկը, ով կամ ծնող չունի կամ էլ ծնողների կողմից արժանացել է նույն վերաբերմունքին, բայց ցանկանում եմ մեկընդմիշտ փակել այս թեման. ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ: ՄՈՌԱՑԵՔ, ՈՐ ԵՍ ՁԵԶՆԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՄ ԿԱՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԵՄ ՊՐԻՄԻՏԻՎ ՆԱՄԱԿՆԵՐԻՆ:

Ես վարում եմ բլոգս, այսքանով մեր շփումը սկսվում և ավարտվում է, եթե դուք իհարկե որևէ խնդիր չունեք և չեք ուզում դրանով կիսվել իմ բլոգում և լսել իմ և մյուսների կարծիքը:

Շնորհակալություն ուշադրության համար: Մինչ նոր, հուսով եմ արդեն դրական գրառում:

Ի՞նչ սխալներ են գործում հայ աղջիկները սեքսի ժամանակ

Սկսենք նրանից, որ հայ աղջիկները կարծում են, որ սեքսն ինքնին սխալ բան է: Այ հենց այստեղից էլ սկսվում են բոլոր խնդիրները:

Հարգելի աղջիկներ, սեքսը սարսափելի մեղք չէ, դրա համար մահապատժի չեն ենթարկում և ոչ էլ դժոխք ուղարկում: Եթե արդեն իսկ մերկացել եք և անկողին հասել, ապա բարի եղեք թուլանալ և հաճույք ստանալ:

Խոսում էի ընկերներիս հետ, որոնք կիսվեցին ինձ հետ և ասեցին, թե ինչն է հատկապես վատ հայ աղջիկների հետ սեքսում: Continue reading

Ինչպիսի՞ տղաներին չեմ մերժում

TumblrԳեղեցիկ աղջիկների կյանքում հանդիպող ամենահաճելի, երբեմն նաև ամենատհաճ երևույթն այն է, որ ուր էլ գնան, հայտնվում են ուշադրության կենտրոնում: Իսկ դա նշանակում է, որ ձևավորվում է իրենց հետ ծանոթանալ ցանկացողների մի շարք, որում հաճախ այնպիսի դեմքեր են լինում, որ ուզում ես անհետանալ :))

Օրինակ առաջին տաբուն, որ կա ինձ համար, այն է, որ աշխավայրում երբեք չեմ ծանոթանում: Դե օրինակ պատկերացրեք, ծանոթանում ես ձեր բաժնի Աշոտի հետ, սկսում եք հանդիպել, մի քանի անգամ քնում եք, հետո բաժանվում: Մեկ էլ օրերից մի օր միջանցքով անցնելիս լսում ես, թե ինչպես է Աշոտն ինքնամոռաց պատմում, որ Միան անկողնում սիրում է գերմաներենի ուսուցչուհի լինել և «պատժել չարաճճի Աշոտին»: Բռռռռ: Հետո գրասենյակներում միշտ միևնույն տիպի տղամարդիկ են լինում՝ կոստյումներով, արդուկված վերնաշապիկներով, ակնոցներով, թանկարժեք օծանելիքով: Նրանք սեքսում սարսափելի եսասեր են, առանձնակի հմտություններով չեն փայլում և սեքսին վերաբերում են ինչպես հերթական պայմանագրի կամ գործնական հանդիպման: Մի խոսքով, գրասենյակում չենք ծանոթանում: Նույնը վերաբերում է համալսարանին կամ այլ ուսումնական հաստատություններին: Continue reading