Դեռահասությունը և սեքսը

ImageԿուզեի խոսել այս թեմայի մասին հատկապես դեռահաս աղջիկների հետ: Չէ՞ որ հենց այդ տարիքում են երիտասարդ աղջիկները լուրջ սխալներ գործում, որոնց հետևում են հսկայական խնդիրները:

Հիմա փոքրիկ երեխաներն անգամ գիտեն, թե ինչ է սեքսը: 15-16 տարեկանում բազմաթիվ աղջիկներ սկսում են սեռական կյանքով ապրել: Գուցե դու էլ մտածում ես. «Իսկ ինչու՞ ես սպասեմ. բոլորն են դրանով զբաղվում, ինչու՞ զրկեմ ինձ այդ հաճույքից»: Իհարկե որոշումը դու ես կայացնում, բայց կուզեի մի-փոքր զրուցել քեզ հետ:

1. Պետք է նախապես որոշես` երբ և ում հետ սկսել սեռական կյանքը: Դա պետք է գիտակցված որոշում լինի, այլ ոչ կատարվի պահի ազդեցության տակ:

2. Սեքսը սեր չի ծնում, սեքսի միջոցով երբեք սիրո չես արժանանա: Ուստի եթե շտապես սեքսի հարցում, հետո ընկերդ հոգնի քեզնից, քեզ դատարկ ու ստորացված ես զգալու:

3. Կյանքում առաջին սեքսը շատ կարևոր է: Պետք է սեքսուալ առաջին փորձդ ստանաս այն մարդուց, ում իսկապես սիրում ես, քանի որ առաջին սեքսը հիշվում է ողջ կյանքում: Եթե առաջին սեքսից վատ էմոցիաներ ստանաս, հնարավոր է, որ սկսես զզվել սեքսից:

4. Անպայման հիշիր հետևանքների մասին: Եթե քեզ բավականաչափ հասուն ես համարում սեքսի համար, ապա պետք է մեծավարի վերաբերվես դրան, այսինքն ամբողջ պատասխանատվությամբ: Միշտ հույսդ դիր ոչ թե ընկերոջդ, այլ քեզ վրա: Հիշիր անցանկալի հղիության, սեռավարակների, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին:

Երբեք մի սկսիր սեռական կյանքը, եթե դրա պատճառն է`

-բոլոր ընկերներդ ապրում են սեռական կյանքով,

-համարում ես, որ արդեն մեծ ես, և ամոթ է կույս լինել,

-ընկերդ կլքի քեզ, եթե չքնես նրա հետ,

-լավագույն ընկերուհիդ ասում է, որ սեքսը հիանալի բան է:

Վերոնշյալ պատճառները լուրջ չեն: Սեքսը սիրո և վստահության բարձրագույն մակարդակն է, և դրան պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ:

Պատահում է, որ թեև պատրաստ էիր սեքսին, բայց դրանից հետո փոշմանում ես: Սկսում ես վախենալ, որ հիմա ընկերդ քեզնից միայն դա կպահանջի, կօգտագործի քեզ, ապա կլքի: Լացում ես, անհանգստանում… Քեզ նրանից կախված ես զգում, կարծես թե նա քո մի մասնիկն է քեզնի խլել:

Եթե որոշել ես դեռևս չշտապել, ապա աշխատիր որքան հնարավոր է քիչ առանձին մնալ հետ, որպեսզի բանը չհասնի դրան: Չէ՞ որ երբ տղան գրգռված է լինում, շատ դժվար է նրան կանգնեցնել: Նրան շատ բան թույլ մի տուր, եթե պատրաստ չես լուրջ քայլերի:

Սեռական հասունացման ժամանակ տղաները 70% դեպքերում միայն սեքսուալ առումով են ցանկանում աղջիկներին, իսկ աղջիկների մոտ հակառակն է` դեպքերի 70%-ում նրանք սիրահարված են լինում և նուրբ զգացմունքներ են ունենում:

Բազմաթիվ տղաներ օգտագործում են մի քանի միջոց, որպեսզի հասնեն իրենց ուզածին.

1. Սուտ խոստումներ

Սա թերևս ամենագործածական մեթոդն է, չէ՞ որ այնքան հեշտ է համոզել հիմար սիրահարված աղջկան: Առանց այդ էլ նրա ուղեղում պայծառ ապագայի մտքեր են, իսկ եթե մի քիչ էլ գույն տալ դրանց, նա ընդհանրապես կկորցնի իրեն: Տղաները սկսում են լվանալ աղջիկների ուղեղը, ոսկե սարեր խոստանալ, երդվել հավերժական սիրո մասին և համոզել, որ սեքսը միայն կմիավորի իրենց:

2. Սպառնալիքներ

Նույնպես տարածված մեթոդ է, թեև կոպիտ: Տղան սպառնում է աղջկան, որ եթե իր հետ չքնի, ապա իրենք կբաժանվեն: Հուսահատված աղջիկը, վախենալով նման հեռանկարից, ստիպված համակերպվում է: Նա մտածում է, որ այդպես իր կողքին կպահի տղային, և իրենց մոտ ամեն ինչ հեքիաթի պես կլինի:

3. Պայման

Նման մոտեցումը նույնպես աղջկան փակուղու առջև է կանգնեցնում: Ի՞նչ անի աղջիկը, երբ տղան իրեն ասում է. «Եթե սիրում ես ինձ, ապացուցիր»: Աղջիկն իրեն կորցնում է, ախր նա սիրում է տղային, ուստի պետք է ապացուցի: Բայց սերն ապացուցում են հոգատարությամբ, ուշադրությամբ, բայց ոչ սեքսով:

4. Համոզումներ

Սա ամենապարզունակ մեթոդն է: Տղան համոզում է աղջկան. «Արի սեքսով զբաղվենք, այ կտեսնես, թե որքան դուրդ կգա, խոսք եմ տալիս` չեմ ցավեցնի, զգույշ կլինեմ: Բոլորն էլ զբաղվում են, ի՞նչ կա որ»: Այսինքն ամեն կերպ հրահրում է աղջկան այդ քայլին` համոզելով, որ դա շատ նորմալ բան է:

ImageԱհա մի քանի արտահայտություն սեքսից հրաժարվելու համար`

-Ես ատում եմ, երբ ինձ ինչ-որ բան են ստիպում:

-Ես չեմ զգում, որ պատրաստ եմ դրան:

-Համարում եմ, որ դեռ բավականաչափ լավ չեմ ճանաչում քեզ:

-Ոչ, և մի ստիպիր ինձ մտածել, որ եթե հրաժարվեմ, կլքես ինձ:

Մի քանի եզրափակիչ խոսք:

Սիրելի աղջիկներ

Եթե տղան իսկապես ձեզ սիրում է, ապա երբեք ձեր առջև պայմաններ չի դնի, չի ստիպի, չի համոզի, չի ճնշի: Սիրող տղան կասի. «Ես քեզ սիրում եմ և պատրաստ եմ սպասել այնքան, որքան պետք է»: Գուցե ընկերոջդ պայմաններն ու սպառնալիքները բացատրվում են նրա տարիքով, աղջիկների հետ շփման բացակայությամբ, ինտելեկտով: Այդ դեպքում պետք չի չարանալ. պետք է պարզապես հիշել, որ տղաներն ավելի ուշ են հասունանում աղջիկներից:

Անկեղծորեն խորհուրդ եմ տալիս բոլոր աղջիկներին չշտապել սեքսով զբաղվելու հարցում: Շատ աղջիկներ են զղջում, որ վաղ տարիքում են սկսել սեռական կյանքը:

Հիշիր մի քանի պայման, որի դեպքում ավելի լավ է չսկսել սեռական կյանքը.

-դուք այդքան էլ վաղուց չեք հանդիպում,

-դու վստահ չես նրա վրա,

-բարոյապես պատրաստ չես դրան,

-չի լրացել 16 տարեկանդ:

Ինչու՞ է կույս լինելը լավ բան

Ախր ինչու՞ են բոլոր աղջիկներն այդքան կենտրոնացած սեքսուալ փորձի վրա: Իրականում տղամարդկանց այդքան էլ պետք չեն հմուտ սիրուհիներ: Նրանց պետք են սիրող և հավատարիմ կանայք, մաքուր և օրալ ու անալ սեքսով չայլասերված էակներ:

Կասեք բոլոր տղամարդիկ չէ՞, որ ցանկանում են լինել կնոջ կյանքում առաջինը, և բազմաթիվ տղամարդիկ ու կանայք չեն ընդունում կուսության պաշտամունքը` ասելով, որ դա սեքսուալ քաղաքավարության բացակայություն է: Բայց իրականում դա այդքան էլ այդպես չէ:

Պարզապես մաքուր ու անմեղ աղջկա հետ ամուսնանալը մեծ պատասխանատվություն է տղամարդու համար: Չէ՞ որ պետք է համապատասխանել սիրո, հավատարմության և վստահության բարձր նշաձողին, որ առաջ է քաշում աղջկա կուսությունը: Եվ տղամարդն ինքն էլ պետք է լինի եթե ոչ կույս, ապա գոնե չայլասերված:

Կուսությունը սիրո լավագույն ապացույցն է

Այո, այո, ցանկացած նորմալ տղամարդու համար սիրելիի կուսությունը սիրո լավագույն ապացույցն է: Հակառակ դեպքում ինչպե՞ս համոզվես, որ աղջիկը սիրում է քեզ, որ դու նրա համար առաջինն ու միակն ես, և նա պատրաստ է ամբողջությամբ տրվել քեզ:

Կուսությունից զրկվելու ցանկությունը ոչ միայն ֆիզիկական համակրանքի ապացույց է, այլև ապացույց է, որ աղջիկն ընտրել է իր տղամարդուն:

Կնոջ կուսությունը մաքրության տաղերգ է

Տղամարդուն այնքան հաճելի է գիտակցել, որ աղջկան ոչ ոք չի դիպչել իր ձեռքերով, շրթունքներով և մարմնի այլ մասերով: Շատ հաճելի է իմանալ, որ աղջիկն այնքան բարոյական, զուսպ և լավ դաստիարակված է, որ չի թողել ոչ մի այլ տղամարդու կեղտոտել իրեն:

Կույս աղջիկները ժամանակակից աշխարհի հեղափոխականներն են

Այն աղջիկը, ով սեքսուալ ազատության ժամանակներում կարողացել է պահել իրեն մինչև ամուսնական առաջին գիշերը, ուժեղ անձնավորություն է և արժանի է հարգանքի:

Չէ՞ որ նա չի կորցրել իրեն, չի տրվել ընկերուհիների և ընկերների համոզումներին: Նա չի հետևել «Կույս լինելը մոդային չէ» նշանաբանին:

Չնայած բոլոր սեքսի մասին բոլոր խոսակցություններին և պրոպագանդային, աղջիկն իր մեջ ուժ է գտել չթռնել առաջին պատահածի գիրկը, կարողացել է իրեն պահպանել իր սիրելիի համար: Իսկ ի պատասխան դրա նա արժանի է տղամարդու երախտապարտությանը:

Այնպես որ, խորհուրդ եմ տալիս հիշել, որ կուսությունը լավագույն նվերն է տղամարդուն: Եվ հիշեք, որ կուսությունը սեքսում անփորձության հոմանիշը չէ:

Չէ՞ որ ավելի հեշտ է լավ սիրուհի դառնալ սիրելի տղամարդու օգնությամբ, քան այս  անկողնուց մյուսը թռնելով և հազար ու մի հիվանդություն ձեռք բերելով:

Ինչպիսի՞ն են լինում աղջիկները սեքսում

Հանդիպեցի այս նյութին և ցանկացա կիսվել ձեզ հետ :))))

1. Նա, ով չափից դուրս շատ բան է փորձում ( akaԱղետ)

Այս աղջիկը Պոռնոաստղ (#5) դառնալու պոտենցիալ ունի, բայց պետք է ավելի շատ պոռնո նայի: Նա այնքան է փորձում անմոռանալի լինել սեքսում, բայց անզգույշ է և այնպիսի բաներ է անում, որ շեղվում ես սեքսից ու մտածում. «Էս ի՞նչ ա անում»: Նման աղջկա հետ կարող ես սպասել սեռական օրգանների վնասվածքների և պահպանակի պատռման:

Այս կատեգորիայի աղջիկներն անփորձ են և ենթադրում են, որ տղամարդու առնանդամը ռեզինից է և ցավային ռեցեպտորներ չունի: Խմած աղջիկները նույնպես մտնում են այս կատեգորիայի մեջ, ինչը ևս մեկ առիթ է խուսափել հարբած աղջկա հետ սեքսից:

2. Նա, ով վախենում է (aka Կույս)

Պարտադիր չի, որ նա կույս լինի, բայց կարող է այս դերի մեջ լինել անգամ սեռական կյանքով ապրելուց տարիներ անց: Նա վախն աչքերում կնայի քեզ, ասես գաղափար չունի, թե ինչ է տեղի ունենալու:

Նա նրբորեն հետ կքաշվի քեզնից, կարծես պատրաստ չէ, իսկ երբ սկսեք սեքսով զբաղվել, իրեն այնպես կպահի, ասես հենց նոր կուսազրկվեց: Նա հիմնականում անհարմար դիրքեր է ընդունում, որոնք ստիպում են քեզ հանձնվել և ընդունել դասական դիրք:

3. Նա, ով չի շարժվում (aka Գերան)

Այս աղջիկը չգիտի ինչ անել կամ պարզապես չի սիրում ինչ-որ բան անել: Դա այդքան էլ սարսափելի չէ առաջին հայացքից, հատկապես որ չի խանգարում նախնական շոյանքների և հենց ակտի ժամանակ: Գուցե նա անգամ մի քանի օրգազմ ապրի միայն որովհետև թույլատրում է տղամարդուն անել իր գործը:

Նա կարող է բավարարել այն տղամարդկանց, ովքեր սեքսով զբաղվում են տարին մի քանի անգամ, իսկ նրանք, ովքեր ավելի հաճախ են դա անում, կուզեին ավելի շատ բան տեսնել:

Աղջիկների այս տեսակը, իհարկե, առավել տարածված է մինչև 25 տարեկան կանանց խմբում: Նրանք անկեղծ հավատում են, որ այն ամենը, ինչ կինը պետք է անկողնում անի մերկանալն ու ԱՅՈ ասելն է:

4. Նա, ով ինչ-որ բան է անում (aka Ընկերուհի)

Այս աղջիկը գոնե մի քանի լուրջ հարաբերություն է ունեցել և հասկացել է, որ տղաներին Գերանից բացի ավել բան է պետք: Նա կարող է բավականին հմուտ լինել սեքսում, բայց դրա հետ մեկտեղ համարում է, որ պետք է տարբերվել Գերանից ընդամենը մի քանի բանով:

5. Նա, ով գիտի (aka Պոռնոաստղ)

Այս աղջիկը գիտի, թե ինչ է անում: Գուցե նա բավականին շատ պոռնոֆիլմեր է դետել կամ բավականաչափ սեռական փորձ ունի, կամ գուցե նա ծնվել է, որպեսզի սեքսով զբաղվի: Եթե նման մեկին գտնես, իսկապես հաջողակ ես:

Ամուսնուս դավաճանում եմ իր մտերիմ ընկերոջ հետ…

Ողջույն հարգելի ընթերցողներ, ներողություն եմ խնդրում երկար ժամանակ անհետանալու համար, քաղաքում չէի 🙂

Ահա թե ինչ նամակ եմ ստացել վերջերս:

«Բարև Միա ջան,

Ուզում եմ քեզանից մի խորհորդ հարցնել մի խնդրի վերաբերյալ, որ ունեմ ես հիմա: Ես ամուսնացած եմ արդեն երկու տարի, երեխաներ չունեմ, ամուսնուս սիրում եմ, բայց մի օր պատահեց այնպես, որ սեքսով զբաղվեցի նրա ամենամտերիմ ընկերոջ հետ, դա պահի ազդեցություն  էր, և երկուսս էլ  դա չէինք  ուզում,  բայց  դե  չկարողացանք  դիմադրել  կրքին  ու  դա  տեղի ունեցավ: Սկզբում դա ընդամենը սեքս էր, սակայն պարբերաբար դա կրկնում էինք, իսկ  հիմա կարծես կապվածություն լինի, մենք չենք կարողանում կանգ առնել, ամեն անգամ փորձում ենք խուսափել, բայց կրկին հայտնվում ենք անկողնում ու մերկ: Continue reading

Իմ առաջին սեքսը

XzJ87P_18fEԵս խենթանում էի նրա համար: 18 տարեկանում շատ բան պետք չի հակառակի սեռի համար խենթանալու համար, բայց նա ուրիշ էր. ես գիտեի: Եթե ինձնից պահանջեին մահանալ նրա համար, ես կմահանայի, եթե պահանջեին ապրել` կապրեի: Ասում են` կյանքում մի անգամ կարելի է այդպես սիրել. ես հավատում էի:

8 տարի առաջ ինտերնետով արդեն շատերն էին ծանոթանում: Ես էլ բացառություն չէի: Խոսում էինք օրեր ու գիշերներ շարունակ: Շաբաթներ, ամիսներ… Չէինք հանդիպում, որովհետև ես ծնողներիս մոտ էի` Ռուսաստանում, իսկ նա Հայաստանում էր: 22 տարեկան էր: Այդ ժամանակ դա ինձ հսկայական տարիք էր թվում: Նա այնքան գեղեցիկ էր և միշտ ասում էր, որ իր հրեշտակն եմ: Իրականում ես իրեն էի հրեշտակ համարում, որովհետև կողքիս էր և տխուր և ուրախ ժամանակ: 6 ամիս շփվելուց հետո այլևս չդիմացա. եկա Հայաստան: Այո, գուցե պետք էր սպասել, պահանջել, որ ինքը գա. լեդիները տղամարդկանց հետևից չեն գնում, բայց այդ ժամանակ թվում էր, թե բոլոր օրենքները բոլորի համար են, բացի մեզնից:

Նա դիմավորում էր ինձ օդանավակայանում: Իրականում էլ գեղեցիկ էր, ինչպես հունական աստվածները: Նա կանգնած էր ձողերի հետևում, իսկ ես ծանր ճամպրուկս քարշ տալով, գլուխս կախ մոտենում էի նրան: Այն պահին, երբ մեզ արդեն մի քանի քայլ էր բաժանում, նա նետվեց դեպի ինձ ու օդ բարձրացրեց: Երևի անգամ մազերիս թրթռոցն էր մատնում, որ սիրտս դուրս է թռչում հուզմունքից: Նրա փափուկ, մի-փոքր երկար մազերը, կապույտ աչքերը, հաստ շրթունքները, լայն թիկունքն աշխարհում ամենակատարյալն էին թվում: Նա ծիծաղում էր ու ասում.

-Եկար, գիժ, եկար, վերջապես…

-Եկա…

Նա ամուր բռնել էր ձեռքս և բաց չէր թողնում: Չեմ էլ հիշում, թե ինչպես հասա տատիկիս տուն: Նա խոստացավ, որ հաջորդ օրը կհանդիպենք:

Մի շաբաթով էի եկել, որովհետև դասեր ունեի, պետք է հետ գնայի: Նա կարողացավ անմոռանալի դարձնել իմ օրերը:

Վերադառնալուս նախորդ օրն ասաց, որ ինձ համար անակնկալ է պատրաստել. «ռոմանտիկ» ընթրիք իր ընկերներից մեկի դատարկ տանը: Կիսաեփ մակարոններն ու կարմիր էժան գինին ինձ ամենահամեղն էին թվում: Արդեն մթնել էր. աշնանը սկսում է շուտ մթնել: Աշնանն ընդհանրապես ամեն ինչ շուտ է մթնում… Նա հին մագնիտոֆոնը միացրեց: Մեր սիրելի երգերն էին: Մենք պարում էինք, ծիծաղում, նա համբուրում էր ինձ, իսկ ես երջանիկ էի: Դատարկ ու մռայլ տունն ինձ ապարանք էր թվում նրա կողքին, իսկ նա` արքայազն, որին միշտ փնտրել էի:

Ես գիտեի, որ այդ օրը տրվելու եմ նրան, գիտեի, որ անմեղությունս նրան եմ նվիրելու, որ նա է դառնալու առաջին ու վերջին տղամարդս: Ամեն ինչ այնքան ցավոտ էր, բայց ես արցունքներն աչքերիս դիմացա ցավին, քանի որ վստահ չէի, որ արցունքները ցավից էին: Մենք մի ամբողջ գիշեր միասին էինք, նա ամենանուրբն ու ամենակրքոտն էր, իսկ ես… չգիտեմ էլ, անփորձ, անհասկանալի:

Առավոտյան արթնացա` նա պառկել էր մեջքին, իսկ ես կծկված պառկել էի կողքին, գլուխս դրած ուժեղ ուսերին: Համբուրեցի նրան ու ասացի.

-Բարի լույս…

Նա քնկոտ աչքերը բացեց ու համբուրեց ինձ:

Մի քանի ժամից թռիչքս էր. պիտի գնայի տուն, պատրաստվեի: Նա ճանապարհեց ինձ մինչև տատիկիս տուն.

-Կհանդիպենք, չէ՞,-ասում էր:

-Խոստանում եմ…

-Սիրում եմ քեզ, գիժ…

-Իսկ ես քեզ եմ սիրում,- ասում էի ես…

 

Ինքնաթիռն ինձ հետ տարավ Ռուսաստան:

Մենք էլ երբեք չհանդիպեցինք. նա պարզապես անհետացավ: Ջնջեց իր տվյալները, անհետացավ, իսկ ես… Իսկ ես ոչինչ էլ չարեցի նրան գտնելու համար, որովհետև ամեն ինչ պարզ էր: Նա եղավ առաջին ու վերջին տղամարդը, ում հետ ես սիրով զբաղվեցի. մնացածի հետ պարզապես քնում եմ: Նա եղավ այն մեկը, որ բաժանեց կյանքս կուսությունից առաջ ու հետո: Նա ստեղծեց Միային: Իսկ ես, ես պարզապես սիրում էի և մեղավոր էի սիրուս համար…

Մի՞թե կուսությունն է որոշում աղջկա բարոյականությունը

ImageՈղջույն, սիրելի ընթերցողներ: Մի նամակ եմ ստացել ընթերցողներիցս մեկի կողմից, որտեղ շոշափվում է շատ կարևոր թեմա: Ներկայացնում եմ առանց խմբագրման.

«Ուզում եմ համեմատել 2 ընկերուհիներիս վարքը, ովքեր իրականում մարմնավորում են Հայաստանում աղջիկների տեսակներ: Մի ընկերուհիս կույս է, իր 20 տարեկանում ունեցել է շուրջ 5 ընկեր, մեկ օրվա մեջ կարող է ժամադրել միանգամից 2-3 տղամարդ և 2-ի հետ օրինակ համբուրվել նույն օրը: Ես ամենևին չեմ փորձում քննադատել, թող ման գա նրան, ում հետ կուզենա հարաբերություններ կառուցել, իր գործն է… Այս աղջիկը կույս է, բայց սեռական բավարարվածության հետ երբևէ խնդիր չի ունեցել, տղամարդիկ միշտ շատ լուրջ են իրեն վերաբերվում, և նույնիսկ ամենաքյառթու տղամարդն իրեն կարող է օրալ սեքս անել, ինչը գիտես որ քյառթուների կողմից շատ վատ է դիտվում (իհարկե քյառթուն մտածում է, որ ինքն առաջինն է, ում հետ ընկերուհիս նման մտերմիկ հարաբերության մեջ է մտնում): Միայն մի փաստ – նա կույս է, և տղամարդկանց մոտ ձևավորվում է պարկեշտ և բարոյական աղջկա կերպար, ինչն իրականում այդքան էլ չի համապատասխանում իրենց պատկերացումներին: Continue reading

Հայ տղաների սխալները սեքսի ժամանակ

1373830_448953498557665_1407565341_nՄեր հայ տղաները սիրում են սեքս: Դա են փաստում նյութերիս տակ նրանց բազմաբովանդակ մեկնաբանություններն ու նամակները: Բայց ոչ ոք կատարյալ չէ, այդ թվում նաև մեր սիրելի տղաները, այն էլ այնպիսի հարցում, ինչպիսին է սեքսը: Այսօր որոշել եմ խոսել սեքսում հայ տղաների սխալների մասին` հիմնվելով անձնական փորձի և մի փոքրիկ ուսումնասիրության վրա: Continue reading

Ինձ պետք չէ ձեր անմոռանալի սեքսը

ImageՈղջույն սիրելի ընթերցողներ: Ցավով եմ այսօր նոր գրառում անում, քանի որ այն ի սկզբանե չէի պլանավորում: Վերջերս Ֆեյսբուքում էջ եմ բացել, քանի որ ընթերցողներս գրում էին, որ ցանկանում են կիսվել իրենց խնդիրներով և լսել իմ կարծիքը: Էջ բացելու օրվանից սկսված օրական մի քանի տասնյակ նամակ եմ ստանում, որոնց մոտ 90%-ի բովանդակությունը նույնն է` «Բարև», «Կարո՞ղ ենք ծանոթանալ», «Հանդիպե՞նք», «Քեզ անմոռանալի սեքս եմ խոստանում» և այլն: Մի քանի անգամ արդեն նշել եմ, հիմա ուզում եմ վերջնական ասեմ ու փակենք թեման.

  • հարգելի 16-17 տարեկան տղաներ, եթե անգամ մոլորակը սկսի հակառակ ուղղությամբ պտտվել, ես ձեզ հետ չեմ հանդիպելու,
  • հարգելի աղջիկներ, ես լեզբուհի չեմ և չեմ կարող բավարարել ձեր սեռական ցանկությունները,
  • հարգելի մնացած տղաներ, ես ձեր «բարև»-ներին ու «պրիվետ»-ներին չեմ պատասխանելու:

Ես չեմ կիսվելու որևէ մեկի հետ իմ հեռախոսահամարով, չեմ ուղարկելու նկարս, չեմ հանդիպելու և չեմ շփվելու զուտ ընկերական կամ սեքսի նպատակով: Հավատացեք` եթե ձեր կյանքն այնքան մռայլ է, որ պատրաստ եք բռնաբարել ֆեյսբուքի իմ էջը, ապա իմը հագեցած է այնքան, որ ես ունեմ ռեալ սեքս զուգընկերներ և չեմ նվաստանում համացանցում` տղա փնտրելով: Ես վարում եմ բլոգս, իսկ դուք այն ընթերցում եք:

Այսքան զայրացած եմ, որովհետև առավոտյան ինձ գրողներից մեկից ստացել եմ հետևյալ նամակն ու ինձ շատ վատ զգացել: Ուրեմն այս տղան ինձ գրել էր մի քանի օր առաջ, չէի պատասխանել, որովհետև ֆեյք էր, չէր տեղադրել իր նկարն ու իր անունով չէր հանդես գալիս, և ահա թե ինչ եմ ես ստանում այսօր: Ներկայացնում եմ նամակները:

Սեպտեմբերի 25, 2:46

բարև Միա ջան,Մարկ է անունս,ես ես վերջերը կարդում էի գրառումներդ բայց դուրս հեչ չէին գալիս(դե հասկանալի պատճառներով) բայց հետո հասկացա որ ցանկացած ազատ աղջիկ իրավունք ունի իրա թե ուրախ թե տխուր պահերով կիսվի մարդկանց հետ,բայց ափսոս իրանք լրիվ ուրիշ կարծիքի են,քո տեսակի մեջ դու իդեալական ես,դրա համար էլ գրավել էս ուշադրությունս,եսել որոշեցի գրել քեզ,չգիտեմ եթե ցանկություն ունես ծանոթանալ հետս ես պատրաստ եմ,ու ներկայանում եմ որպես մեր հասարակության պարզ մը քաղաքացի :))) հուսով եմ չես մերժի,իրոք հետաքրքիր կլինի ինձ համար քո հետ շփվելը  Միա ջան

Նույն օրը, 4:22

անհասկանալի էր գրառումս?

Նույն օրը, 7:29

չեմ հասկանում Միա ջան,ես միայն բարի նպատակներով եմ գրում քեզ,խի ես քեզ էտ ձև թանգացնում չգրելով,ոնցվոր աստղայինը տարած լինի

Սեպտեմբերի 26

արա դե սիմփլ պոռնկուհի ես էլի,ոնց չեի ջոգե,էն որ պոռնոի մասին բաներ են գրում փաստորեն դրանիցելա զվյոզդը տանում,հել ինչքան կարում ես ք**** ղ**** ք**,քո նմաններին պետքա բռնաբարեն սատկացնեն,որ մեր ես փոքր սերնդի հոգին չպղծեն,սիկտիրվար

Նամակը գրողին ոչինչ չեմ պատասխանում, որովհետև պարզ է, որ նման նամակ կարող է գրել միայն չբավարարված, չնչին կարողությունների տեր, սեռական բռնության ու կեղտի մեջ մեծացած մեկը, ով կամ ծնող չունի կամ էլ ծնողների կողմից արժանացել է նույն վերաբերմունքին, բայց ցանկանում եմ մեկընդմիշտ փակել այս թեման. ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ: ՄՈՌԱՑԵՔ, ՈՐ ԵՍ ՁԵԶՆԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՄ ԿԱՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԵՄ ՊՐԻՄԻՏԻՎ ՆԱՄԱԿՆԵՐԻՆ:

Ես վարում եմ բլոգս, այսքանով մեր շփումը սկսվում և ավարտվում է, եթե դուք իհարկե որևէ խնդիր չունեք և չեք ուզում դրանով կիսվել իմ բլոգում և լսել իմ և մյուսների կարծիքը:

Շնորհակալություն ուշադրության համար: Մինչ նոր, հուսով եմ արդեն դրական գրառում:

Սեքս` 11 մետրանոց հարվածներով

1186348_450918878361127_2032260576_nՖուտբոլից գրեթե ոչինչ չեմ հասկանում, միայն այն, որ 22 առողջ ու սեքսուալ տղամարդ վազում են գնդակի հետևից, որպեսզի այն գցեն միմյանց դարպասը: Դե հա, տերմիններ գիտեմ, որովհետև ընկերուհիներիցս մեկը` Մոնան, ֆուտբոլի, ավելի շուտ ֆուտբոլիստների մոլի երկրպագու է և հաճախ է ինձ իր հետ քարշ տալիս խաղերի: Մոնան մանկուց հույս է փայփայում, որ օրերից մի օր կհաջողացնի ամուսնանալ ֆուտբոլիստներից որևէ մեկի հետ: Դե հա` հայ ֆուտբոլիստների մեջ շատ կան գրավիչ ու սեքսուալ տղաներ, համաձայն եմ…

Մոտ մի ամիս առաջ, երբ սկսվել էր Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը, Մոնան ինձ կրկին համոզեց, որ գնանք հերթական խաղին: Ամբողջ 90 րոպեն Մոնան կոտորեց իրեն, նա անընդհատ բացականչում էր այս կամ այն ֆուտբոլիստի անունը, մեկ ու մեջ արմունկով հարվածելով ինձ ու ասելով` «Դավիթն ա, լավն ա, չէ՞» կամ «Հլը նայի ինչ սիրուն ա Գևորգը, նենց եմ սիրում իրան»: Ճիշտն ասած վազվզող ֆուտբոլիստների մեջ դժվար էր տարբերակել ով ով է, ավելին` նկատել, թե որ մեկն է գեղեցիկ: Բայց իմ սուր աչքից չվրիպեց ֆուտբոլիստներից մեկը. նա սովորականից ամրակազմ էր, մի փոքր ցածրահասակ, մուգ մաշկով, կարճ մազերով: Մոնային հարցրեցի, թե ով է նա: Continue reading

«Ընկերս ստիպում է սեքսով զբաղվեմ իր հետ»

2oJeHItQUqkՈղջույն սիրելի ընթերցողներ: Հուսամ` լավ եք 🙂

Ընթերցողներիցս մեկը նամակ է գրել ինձ և խնդրել օգնել իրեն խորհուրդով: Նամակը ներկայացնում եմ առանց խմբագրման.

«Barev Mia jan, kardum em blogd u shat em havanum, iskapes enpisi baner es grum, vor shaterin a harazat, uxaki edqan hamardzakutyun chen unenum xostovanel. Yes mi xndir unem, uzum em kisvel qez het, husov em indz mi banov kognes. Yes 19 tarekan em, ynker unem, handipum enq ereq amis. Skzbic amen inch lav er, bayc hima na shat e poxvel, anyndhat krvum a hets, tramadrutyun chi unenum. U mi shabat araj asec, vor ete sirum em iran u uzum em miasin linenq, piti qnenq. Yes kuys em, menak hamburvel em u tuyl tvel, vor krcqis dipchi, bayc dranic heru chenq gnacel. Hima chgitem inch anem. Sirum em iran, bayc tatanvum em… Mia jan, xndrum em, vorpes pordzaru kin, indz ogni… » Continue reading