Մի՞թե կուսությունն է որոշում աղջկա բարոյականությունը

ImageՈղջույն, սիրելի ընթերցողներ: Մի նամակ եմ ստացել ընթերցողներիցս մեկի կողմից, որտեղ շոշափվում է շատ կարևոր թեմա: Ներկայացնում եմ առանց խմբագրման.

«Ուզում եմ համեմատել 2 ընկերուհիներիս վարքը, ովքեր իրականում մարմնավորում են Հայաստանում աղջիկների տեսակներ: Մի ընկերուհիս կույս է, իր 20 տարեկանում ունեցել է շուրջ 5 ընկեր, մեկ օրվա մեջ կարող է ժամադրել միանգամից 2-3 տղամարդ և 2-ի հետ օրինակ համբուրվել նույն օրը: Ես ամենևին չեմ փորձում քննադատել, թող ման գա նրան, ում հետ կուզենա հարաբերություններ կառուցել, իր գործն է… Այս աղջիկը կույս է, բայց սեռական բավարարվածության հետ երբևէ խնդիր չի ունեցել, տղամարդիկ միշտ շատ լուրջ են իրեն վերաբերվում, և նույնիսկ ամենաքյառթու տղամարդն իրեն կարող է օրալ սեքս անել, ինչը գիտես որ քյառթուների կողմից շատ վատ է դիտվում (իհարկե քյառթուն մտածում է, որ ինքն առաջինն է, ում հետ ընկերուհիս նման մտերմիկ հարաբերության մեջ է մտնում): Միայն մի փաստ – նա կույս է, և տղամարդկանց մոտ ձևավորվում է պարկեշտ և բարոյական աղջկա կերպար, ինչն իրականում այդքան էլ չի համապատասխանում իրենց պատկերացումներին:

Մյուս ընկերուհիս 4 տարի ընկեր է ունեցել և բնականաբար եղել է սեքս: Հետո բաժանվել են, ու արդեն 1 տարի է ուրիշ ոչ մեկի հետ ոչ համբույր, ոչ առավել ևս սեքս չի ունեցել (ես ինքս չեմ հասկանում ոնց է կարողանում զսպել իր հորմոնները, պատճարն այն է, որ չի գտել մարդու, ում հետ կուզեն հարաբերություններ կառուցել, ու իրան լավ իմանալով կասեմ որ ցուցադրության համար չէ անում, որ լավ աղջկա կերպար ստեղծի, այլ իսկապես էդպիսին է, չի շարժվում միայն կրքերով: Փաստ – նա կույս չէ, և հայ տղամարդը կհամարի, որ նա ոչ պարկեշտ է:

Իրականում ինձ չի մտահոգում ով ինչ է մտածում, ես ապրում եմ այնպես, ինչպես ուզում եմ, ու դեռ խնդիր չեմ ունեցել հասարակության հետ, բայց կուզենամ, որ տղամարդիկ իմանան և տեսնեն օրինակի վրա, որ կուսությունով չի սահմանվում իրենց պատկերացրած «բարոյականությունը»»:

Հարգելի նամակագիր, ցավով պետք է նկատեմ, որ ձեր 2 ընկերուհիների նկարագիրն ինձ արդեն զարմանալի չի թվում, քանի որ օրեցօր համոզվում ենք, որ հասարակությունն արատավոր է մեծամասամբ, աղջիկներն ու տղաները կրակն են ընկել ազգի նախապաշարմունքների ձեռքն ու փորձելով բարոյական ձևանալ` ավելի խորն են ընկղմվում անբարոյականության մեջ:

ImageՄիանշանակ վաղուց արդեն կուսությունը չէ որոշում աղջկա բարոյական կերպարը, և տղան, ընտրելով ֆիզիկապես կույս աղջկա, չի ապահովագրում իրեն և իր ընտանիքին: Ես էլ մի «կույս» ընկերուհի ունեի, ով հարուստ տղամարդկանց մի մեծ շրջապատ ուներ, ովքեր իրեն ժամանակ առ ժամանակ շքեղ նվերներ էին անում, և երբ մի անգամ հարցրի, թե այդ ինչպես, ինչի համար, նա շատ հանգիստ պատասխանեց. «Ուղղակի ասում եմ` որտեղ ուզում ես արա, բայց ոչ «այնտեղ»»: Նրա համար կարգախոս դարձած այս նախադասությունն ապահովել է նրա բարոյական ամուսնությունը` բոլոր ավանդույթներով և ներկայիս ամուսնու խորը համոզմունքը, որ ամուսնացել է պարկեշտ աղջկա հետ:

Ուստի ինքս միանում եմ քեզ, սիրելի նամակագիր, և կոչ անում տղաներին չտառապել կուսության ֆետիշով, այլ արժևորել այլ հատկանիշներ, ինչպիսիք են ներքին բարոյակությունն ու ազնվությունը:

49 thoughts on “Մի՞թե կուսությունն է որոշում աղջկա բարոյականությունը

  1. Lilit

    Isk duq giteq ? vor kan axjikner, ovqer erbeve @nker chen unecel, chen hamburvel, voch mi tesak sex chen unecel.

    Reply
  2. RUN

    Mard ka spaselov kuys axjka karoxa korcni ira erjankutyun@ esqan ban es erjanik em @nkeruhis kuys chi bayc ira koxqin es amena erjanik mardn em mardn uni ereq vichak aancyal nerka apaga u petq chi arajin@ xarnel myus erkusi het: Miat el stex kgrem AN I LOVE YOU

    Reply
  3. ANYUT

    vochte varia etum ayl ahavor aylandakvela…….Lilit jan hastat hayastanum kgtnven tenc axjikner bayc materit vra karas hashves inchqan qich klnen

    Reply
    1. Lilit

      Ուզում եմ ասեմ կան իսկական կույս աղջիկներ, ովքեր ոչ վագինալ, ոչ անալ, ոչ էլ օրալ սեքսով չեն զբաղվել. Ու ի միջի այլոց նրանց մեջ կան նաև սուպեր-գեղեցիկներ (ինչպես Միանա ինքն իրան կոչում) ու 100-ավոր տղաներն են սիրահարվում, լուռջ նպատակներ ունեն (ոչ թե սեքս).
      Ես կույս չեմ համարում են աղջիկներին, ովքեր զբաղվել են կամ զբաղվում են սեքսով (վագինալ,անալ,օրալ ) մինչ ամուսնանալը:

      Reply
    2. Hetevox

      De da nuyn banna ,,, Aylandakvela , Aylaservela ,,,, saxi vric sex@ katuma ,,, sax grgrvacen axjik te txa ,,, zspel chen karum ,,,

      Reply
  4. մի օր

    Գիտեմ` ուրախ ես, ժպտերես
    Հոգուդ լույսն է առկայծում,
    Բայց քո թախծոտ հուշերում
    Դու միայն մեկին ես հիշում:

    Գիտեմ` քանի քանիսն են քեզ պես
    Լողում գետեր, ծովեր, օվկիանոս,
    Սև մարգարիտներ են սփռում
    Սերեր, համբույր, կիրք ու երազ…

    Գիտեմ` գարունն անցավ տխրադեմ
    Փոշիացավ հին անուրջը լույսերի,
    Հոգուդ լույսն է դեռ առկայծում,
    Բայց քո կեղտոտ հուշերում,
    Դու միայն ………………………..

    Reply
  5. Pingback: Մի՞թե կուսությունն է որոշում աղջկա բարոյականությունը | ArmLive.Net

  6. Yana

    Բարև բոլորին!!! Ես Յանան եմ 22 տարեկան, կույս եմ, իմ կյանքում եղել են այսպես ասած “ուզող” տղաներ ում հետ շփվել եմ հեռախոսով, սոց. ցանցերի միջոցով և մաքսիմում մեկ կամ երկու անգամ դուրս եմ եկել իրենց հետ,այսինքն ընկեր չեմ ունեցել: Շփման այս եղանակի միտքը տվյալ անձնավորությանը ճանաչելն էր ու երբ հասկանում եմ, որ իմ տիպը չի, ասում եմ “կներես, հաջողություն”: Թե ինչի համար գրեցի այս նախաբանը, կհասկանաք հենց հիմա: Այստեղ կարդում եմ քոմմենթներ, որ թե աղջիկները ու թե տղաները գրում են, որ աղջիկը պետքա կամքի ուժ ունենա, որ դիմակայի սեռական հարաբերություն ունենալու այդ անհագուրդ ցանկությանը: Ժողովուրդ ջան ԼԱՎ ՉԵՔ? Ոնց կարա աղջկա մոտ ցանկություն առաջանա սեռական հարաբերություն ունենա ասենք անծանոթ մեկի հետ, ով էնքանա համակրելի արտաքին ունի? Հիմա Միան իրա սրամտությամբ կարա մի բան մտածի, որ էնքանա “կծող” քոմմենթ գրի, Միա ջան թույլ եմ տալիս, կարող ես, քեզ այստեղ ամեն ինչ կարելի է 😉 Վերոնշյալիս իմաստը բնականաբար ինքնագովազդը չէր, այլ այն, որ պետք ա մարդուն սիրես, որ իրա հետ համբուրվես, ու ինչքան վստահ լինես իրա զգացմունքների վրա, որ մտածես հեռուն գնալու մասին: Սա ես գրում եմ թեկուզ և ինքս իմ մասին, ինձ տհաճ էր նույնիսկ, երբ ձեռքս այդ համակրելի “ուզող” տղաներից մեկը փորձում էր բռնել, որովհետև զգացմունք չկար: Այստեղից չարժե ենթադրել, թե ես սառած եմ, կամ դասական, ավանդական հայ օրիորդ: Ուղղակի այդ ամենը պետք է ի ցույց դնել միայն մի տղամարդու համար՝ ՔՈ ՏՂԱՄԱՐԴՈՒ, ՔՈ ԱՄՈՒՍՆՈՒ…

    Reply
  7. Fuckyou

    Պրիվետ…
    Էս էլի հերթական տաղերն էս սփռել ի ցույց տռփանքասեր լսարանիդ, էլի նամակ է գրել գիշերային մղձավանջից անքուն, սեռահորմոնային փոթորիկում իր մակույկը հայ հայա կործանող թիավարող псевдо-նամակագրիցդ? Նա իրո՞ք բարոյական արժեքների վերաիմաստավորման խաչմերուկում քեզ էր աղերսում ու սպասում…
    Կույս, անհույս, կիսատ հղի, մի քիչ “տված”, բարոյական սեքս, անբարո կուսություն… հիմա էս դու էս ուզում կարծրատիպ ջարդես, թե տենց օրագրիդ էջերը քամին հասցնում մինչև ոտքերի մկրատաձև խաչմերուկը… կարդու՞մ ես ինչեր են գրում, պատկերացում կազմում ես թե ինչ մասսայա կարդում նյութերդ մեծամասամբ (գրառումներից կերևա)?
    Էդ ոնց էս գրում .- “միանշանակ արդեն կուսությունը չի որոշում մարդու բարոյական կերպարը”: Դու ինչ ես հասկանում դրա տակ: Սրա նրա տակ համակրությամբ ու iPhone-Armani ճնշող ազդեցությամբ, այլ ոչ միավորման ու մի մարմին լինելու երդումով, պառկ/ածին (ողին) համարու՞մ ես հասարակության զարգացած ու առաջադեմ էլեմենտ: Մանր էր ընկալածդ էս կյանքում եթե տենց ա: Գիտակցված ու համարձակ վստահությամբ սեքսով զբաղվող +18 տարեկան աղջնակը քո իդեալն ու էդ ես քարոզում փաստորեն: Ով ուզում ա ժամանակից շուտ զգա իր մարմնի քարտեզագրողին, ով կարա դա ծածուկ պահի հորից, մորից, եղբորից (էս էլ մի թեմա է, թե էս տեսակ աղջկա որակումը որնա) , որովհետև եթե էդ ազգը չենք, ապա ընտանիքում չի հանդուժվում նման прагул-ը, դա վաղը ոչ թե կողքի տղայի գլխից, այլ Էյֆելյան աշտաչակի գլխից էլ կթռնի: Աղջիկը եթե կարա իր մեջ հաղթահարի, որ ինքը սեռական ազատություն կվայելի առանց ծնողի պատիժի, աղջիկ որ կթքի եղբոր վրա, որ իր համար պահապան հրեշտակ ա, ու եղբոր ամեն մի ջիղ, ամեն մի սրտի թրթիռ նվիրվում ա քրոջ հպարտությանը ու քրոջ մաքուր գոյությանը, ապա էդ աղջկան պետք ա սեռական փուլ մտած խոճկորների գոմ տանես, դա լավ մայր, լավ հայուհի, հավատարիմ ու ամուր կողակից չի լինի…
    Իսկ դու ստեղ էս գրում էս որ ինչ անես, էս մանր սեքս մանրապատում – նովելներդ ինչի էս էդքան ոգևորված ներկայացնում ախըր: Ուզու՞մ էս ամենօրյա սեքս, խնդրեմ, կգտնես հաստատ մեկին, գնա քո համար,անցի փորձաշրջան, կյանքիդ վերջում կվերլուծես եղածը, աշնան մի օր բուխարու մոտ կհիշես թե որտեղ էս տնքացել:
    … իսկ մեր ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻՆ թող մնա հիշելու էն ջերմ ու սուրբ հուշերը, թե ինչ ներքին հավատարմություն ու էներգիան էն տվել հանուն իրենց ղոչ տղայի կամ հրեշտակ աղջկա հոր հանդեպ սիրուն, այլ ոչ թե գարնանային վարարումների հետ իրանք էլ վարարել ու ցեխաջրի պես ամեն անցք , ամեն ծակ մտել, ամեն ինչին խառնվել, վերջում է գնացել հազար տարվա պո.նիկներին հավասրվել: ՈՒ թող նման հայուհուն էլ արժան տղա հանդիպի, այլ ոչ տղացու, որ շատանում են քո թեմայի պես, ու կպառկեն էլ թեմայիդ սյուժեներում: ՈՒ ստեղ հարցը կՈՒՍԱԹԱՂԱՆԹԸ չի, ուղեղի կուսաթաղանթի մասին ա խոսքը, էդ որ պատռվեց, մնացածը էլ էական չի, դու ձեռներդ քցել էս ուղեղներին, մի արա, գնա սեքս արա քո համար, աղջնակներին էլ երջանկություն ու աղջկական մաքրամաքուր սիրտ ու մարմին մաղթի…
    … ու եթե դու խոտան էս ուղեղովդ, դա ամենևին էլ չի նշանակում որ ուղենիշ պետք ա լինես լեզվիդ սեքս-shop-ային ազատությամբ:
    … անողը (դու հասկացար ինչը) կանի՝ առանց քո Օվիդիոս Նազոնական նազերի 😉
    Հարց կտամ քեզ, թե կարաս մեկնաբանի.
    Քո համար ի՞նչ ա կուսությունը, տենում ես դու արդյու՞ք դրա մեջ ֆիզիոլոգիայից ու հորմոնային գրգռված գեղձերից բացի ուրիշ հարթություն: Միթե դու մարդու մոտ համարում ես որ կան ծակեր, ու պետք ա դրանք բացվի եթե փակ են…
    Դու էլ աժան ես հարգանքի, հա ինչ անենք, որ….. 😉

    P.S.
    Էս մեկնաբանությանս մեջ քո համար նոր բառեր էին – ընտանիք, սուրբ, հայուհի, եղբոր արժանապատվություն բառերը

    Reply
    1. Yana

      լավն էր շատ 😉 Ճիշտ ա ես էլ անուղղակի վիրավորանք ստացա ձեր գրածից, բայց իմ մեկնաբանությունն էլ էր նույնացվում ձեր կարծիքի հետ 🙂 Ինչևէ, հաջողություն մաղթենք այս բլոգգերին (իրականում չենք կարող իմանալ աղջիկ է, տղա,թե եսիմ ինչ), ու մաղթենք, որ խելքի գա, ընտանիքի մասին մտածի, որ բուխարու մոտ նստած լինելիս ծերության ժամանակ, հիշելու ավելի արժեքավոր պահեր ունենա, քան…Ու օրերից մի օր իր բլոգում գրի, որ <>…

      Reply
    2. lilit

      եթե կույսին բռնաբարեն, նա էլի կույսա ուղղակի կենսաբանորեն կույս չի.
      Ինձ համար կույսը էն աղջիկնա, ով երբեք չի ստացել սեռական հաճույք և չի ՓՈՐՁԵԼ ՍՏԱՆԱԼ:
      Ես ընկեր ունեմ, ում գժի պես սիրում եմ, կարելի է ասել խելագարվում ենք իրաի համար,.Էնքան եմ սիրում, որ իրա ձայնը լսելիս հեռախոսով, ձեռք բռնելիս, իրար աչքերի մեջ նայելիս օրգազմ եմ ստանում, դե իսկ համբուրվելիս առավել ուժեղ և շարունակական օրգազմ եմ ստանում. Նրա ձեռքը չի դիպչել @ndexeq )))))))))))
      Ես ԵՐԲԵՔ չեմ զբաղվել ՈՉ ՄԻ ՏԵՍԱԿ սեքսով, բայց ինձ այնքան էլ կույս չեմ համարում, քանի որ ԲԱԶՄԻՑՍ օրգազմ եմ ապրել. Ես ստացել եմ ու ստանում եմ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵծ ու ավելի երկարատև սեռական հաճույք համբուրվելիս, քան ինչ որ կին կարա ստանա սեքսից;

      Ի՞նչ եք կարծում ինչքնով եմ կույս.

      Reply
      1. Gor

        menak kusataxantov hamburvelu jamanak karoxa enqan anjatvac es exe vor chesel haskace vonca dzer tve endearenqit…………

    1. lilit

      dzernasharjutyamb chem zbaxvum, vortev @ngerojs masin patkeracneluca mots orgazm sksvum)))) chgitem karoxa normal chi, bayc dzuma )))))))
      Mian nexvela vor shat em orgazm stanum)))))))

      Reply
      1. miaoragir Post author

        Աղջիկ ջան եթե քեզ մոտ տղայի մասին մտածելիս «օրգազմ» ա սկսվում, ապա խորհուրդ եմ տալիս հոգեբույժի դիմես կամ էլ սեքսոպաթոլոգի, որովհետև երկու պարագայում էլ խնդիր ունես: Քո մասին ասում են «բեշենայա մատկա»:

Leave a comment