Անառակից՝ ընտանիքի կին

Բարև, սիրելի ընթերցողներ 🙂 Մի քանի օր է, ինչ բլոգս բացել եմ, բայց արդեն չեմ հասցնում պատասխանել մեկնաբանություններին: Շատ շնորհակալ եմ թե լավ, թե վատ կարծիքների համար 🙂 Ինչպես խոստացել եմ, ձեզ իմ նոր գրառումն եմ ներկայացնում, կսպասեմ արձագանքների:

Այս անգամ ուզում եմ պատմել ըներուհիներից մեկի պատմությունը, ով ինչպես հետո պարզվեց եզակի «սուչկա» էր: Մարդիկ իհարկե տարբեր են լինում: Ոմանք առաքինի են, ոմանք փչացած, ոմանք ազատամիտ են ու ազատ կյանք են վարում: Կան նաև այնպիսիք, ովքեր երկակի կյանք վարելն են նախընտրում և անում են դա շատ հաջող ձևով: Լիլիթը հենց վերջին տիպի աղջիկներից էր:

25 տարեկանում Լիլիթն աշխատանքի անցավ PR-ով զբաղվող մի ընկերությունում ու աշխատանքային հենց առաջին իսկ օրվանից նպատակ դրեց ճանկել ընկերության 40-նն անց տնօրենին: Լիլիթի նպատակն այնքան հիվանդագին էր դարձել ու այնքան կպչուն, որ նրա վրա անգամ չազդեց այն փաստը, որ տնօրենը երկու հրաշալի երեխաների հայր է: Լիլիթը գեղեցկուհի էր ու որպես կանոն շատ բաց էր հագնվում: Խեղճ տնօրեն, դե արի ու դիմացի: Ինչպես պարզվում է՝ տնօրենին ճանկելը շաբաթների հարց է դառնում մեր աղջկա համար ու նրանց մեջ սկսվում է բուռն սիրավեպ: Չնայած Լիլիթն անընդհատ պնդում էր, որ սիրահարվել է Արմանին, բայց անկեղծ ասած չեմ հավատում, որ մարդկային այդ տեսակը սիրելու ընդունակ է: Լիլիթը կույս էր, բայց չի հրաժարվում կուսությունը կորցնել Արմանի հետ: Ի դեպ, Արմանն այդ մասին իմանում է միայն առաջին անգամ նրա հետ սեքսով զբաղվելուց հետո:

Ամեն ինչ կարծես ավելի քան լավ էր: Գեղեցիկ աղջիկ, գրավիչ տղամարդ, բուռն հարաբերություններ, դրանց մասին չկասկածող կին… Բայց ժամանակի ընթացքում Արմանին սկսում է տանջել խղճի զգացումը, ու նա փորձում է խզել հարաբերությունները Լիլիթի հետ, հատկապես որ կինն էլ երրորդ բալիկին էր սպասում: Բայց հարաբերություններն անընդհատ վերականգնվում են: Գուցե մեղքի բաժին կինն էլ ուներ, չէ՞ որ ասում են, որ տղամարդկային դավաճանության մեջ պետք է փնտրել, թե ինչ սխալ է թույլ տվել կինը: Իհարկե դա բոլորին չի վերաբերում. մարդիկ կան, անկախ սեռից, ում արյան մեջ դավաճանությունը պարզապես նստած է:

Լիլիթի ու Արմանի հարաբերություններն այնքան սարսափելի կեղտոտ են դառնում, որ տղամարդն Լիլիթին իր տուն էր տանում, երբ կինը տանը չի լինում: Նրանք սեքսով էին զբաղվում Արմանի անկողնում, Լիլիթը հատուկ իր մազերից էր թողնում անկողնում, շրթներկ էր քսում Արմանի վերնաշապիկին, օծանելիք էր ցանում տան մեջ, բայց անօգուտ. կինը չի արձագանքում: Կամ չէր նկատում, կամ շատ իմաստուն էր: Ամեն անգամ, երբ Արմանը վերջնական որոշում էր, որ իրենք պետք է բաժանվեն, Լիլիթը մի բան հորինում էր (նա հորինելու վարպետ էր): Մի քանի անգամ ինքնասպանության փորձ արեց, ընկավ հիվանդանոց, որտեղ Արմանն էր իրեն խնամում, կամ զանգում էր, ասում, որ կամրջի վրա է և պատրաստվում է ցած նետվել, մի անգամ Արմանի գարեջրի բաժակի մեջ քնաբեր լցրեց, ամեն անգամ անմահական օրալ ու անալ սեքս էր նվիրում, ապա, երբ բոլոր միջոցները սպառվեցին, սկսեց շանտաժ անել, որ ամեն ինչ կպատմի կնոջը: Խեղճ տղամարդ, չէ՞ 🙂

Լիլիթն ամեն անգամ գալիս էր ու ասում. «Ես պետք է քանդեմ նրա ընտանիքը» և հայհոյում էր Արմանի կնոջը, որ համառորեն լռում էր: Գիտե՞ք, հիշեցի, որ երբ մի անգամ Լիլիթն Արմանի տանն էր, ուտելիքի մեջ «Սայտոտեկ» դեղ էր փշրել, որն օգտագործում են, երբ ցանկանում են արհեստական վիժում անել: Փառք Աստծո, Արմանի կինը ինչ-որ հրաշքով չկերավ ուտելիքը, թե չէ արդեն գիտեք, թե ինչ կլիներ…

Ամեն ինչ հասավ այն աստիճանի, որ Լիլիթը խաբեց տղամարդուն, թե ինքն էլ հղի է, ապա խաբեց, թե վիժել է: Արմանի նման տղամարդուն դժվար չէր պարզել Լիլիթի սուտը: Դա եղավ համբերության վերջին կաթիլը. նա ծեծում է Լիլիթին՝ դեմքին մի քանի տեղ կապտեցնելով: Հիշում եմ, թե ինչպես էր մի քանի շաբա կապտած դեմքով ման գալիս: Մտածում էի՝ վերջ, այսքանից հետո ամեն ինչ իսկապես կավարտվի, բայց ոչ…

Ամիսներ անց Լիլիթը ծանոթանում է մի տղայի հետ: Համեստ, խելացի տղա էր, աշխատում էր ներմուծող կազմակերպությունում, տնօրենի օգնական: Մեր մեջ ասած՝ բավականին «հարիֆ» երիտասարդ էր: Նրանք սկսում են հանդիպել, ապա տղան Լիլիթին ամուսնության առաջարկ է անում: Հայաստանում արդեն 9 տարի է ապրում եմ ու գիտեմ, որ երբ աղջկան հավանում են, սկսում են «ուզել» (:D), փորձում են ճշտել, թե ինչ անցյալ է ունեցել, ինչով է շնչել ու արտաշնչել: Բայց այս տղան ոչինչ չարեց. երևի սերը կուրացրել էր: Ինչևէ, նրանք ամուսնանում են. հայկական բոլոր ավանդույթներով, այդ թվում՝ կարմիր խնձորով :)))) Ինչպե՞ս: Ամեն ինչ շատ հեշտ է, դուք էլ գիտեք. նոր ու թարմ կուսաթաղանթ կարելու համար տղամարդը (!) աղջկան վճարում է 200.000 դրամ, աղջիկն էլ գնում է, կարում ու «նամուսով» ամուսնանում: 200.000-ն էլ երևի վճարն էր ծառայությունների համար :))

Հիմա նրանք ապրում են Երևանի կենտրոնում և ժամանակ առ ժամանակ քաղաքից բացակայում են. ամուսնու գործերը շատ լավ են, գործուղման է մեկնում, հավատարիմ կնոջն էլ հետը երբեմն տանում է: Իսկ երբ հարմար չի լինում, Լիլիթը հանդիպում է իր սիրելի տնօրենի հետ՝ հիշելով վաղեմի ժամանակները: Չեմ զարմանա, եթե մի օր իմանամ, որ Լիլիթն Արմանից երեխա է ունեցել:

p.s. Իրականում ամեն ինչ այդքան էլ ծիծաղելի չէ: Ինձ համար ամուսնական դավաճանությունից վատ բան չկա: Նողկում եմ այն մարդկանցից, ովքեր կապվում են ամուսնացած մարդկանց հետ, որքան էլ վերջիններիս ընտանիքը քայքայված լինի: Դա ինձ համար մեծագույն մեղքերից ու տաբուներից է, որի վրայով անգամ ես՝ ամենաազատամիտ կինը, չեմ քայլի երբեք: Պահպանեք ձեր ընտանիքները…

67 thoughts on “Անառակից՝ ընտանիքի կին

      1. A

        @ntanekan kyanq@ bolori hamara….du stte greles <> amusnacan gides im mot injna harcakan vor du el ete amusnanas qo asac <> linelu

  1. Hayk

    Shat bari,minch nor handipum,Dzez hajoxutyun yuraqanchyur gorcum,der shat kshpvenq,dzer gracner@ im nerqnashxarhum mi tesa potorik arajacrin,chgitem inchi 🙂

    Reply
  2. Hayk

    Shnorhakalutyun,isk ches asi qo dirqoroshum@ inchpisin er yer @nkeruhit patmum er qez qo arkacneri masin,du nran cheir porcum chisht ughin gone cuyc tal?

    Reply
  3. Lilit

    Ints tvuma patmutyan araji masy tsishte, isk erkrord masy horinvats. ” herosuhu” irakan anuny Lilit , txuny D…., u herosuhinel hents duqeq.

    Reply
  4. fet

    Gites, du hima nuyn bann es anum inch Lilithner anum Armani het, pchacnum er ira u ira knoj yntaniq@.. Husov em urish anunner en, anci, ov inch anuma, iranq iranc xixj@…

    Reply
  5. Edgar

    arden yerku hodvats kardacel em, u indz shata dur yekel dzer patmelu vochn u dzev@…..miqich zarmanali a vor Rusastan aprats axjik@ karoxa ayspes xelaci u chisht nerkayacni ira hishoxutyunnern u patmutyunner@….amen depqum apres..

    Reply
  6. T.A

    Hnaravora qez chanachum em gratsit maneran shat tsanota indz tvum u barer kan vor indz tsanot en u lsel em mekic bayc gushakutyun chanem может знакомы а может нет hetaga grarumnerict kzgacvi bayc Mia lav kextsanuna dran like

    Reply
  7. Zaraf

    հմի էս պատմության մէջ ով էր ավելի շատ մեղավոր? Լիլիթտ(իդեպ անունները ընչի էս հոլովել, մեղմ ասած մարդկային չեր, իրանք իրանց կյանքը, ուրիշ բան եթե գլոբալ խնդիր ես բարձրացնում? էտ դեպքում ես քեզ նույնիսկ կհարգեմ( որտովհետև ԱԶԳՍ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ է գոնե էս տիպի հոդվածներով դանդաղացնենք էս ահավոր առմակեդոնը)իսկ անուններ շեշտելով իմ կարծիքով դու ուղղակի որոշել ես ընկերուհուտ վարքաբեկել? ) որ ընտանիք քանդելու цель էր դրել, թէ էտ քո ասած -ը, որը սիրուհուն տարել էր սեփական կնոջ անկողնում…….(բացառիկ անարգանք, ապացուցված է տղամարդկային դավաճանությունների 95%-ը զուտ ֆիզիկական է առանց հոգևոր կապվածության ուղղակի սեկսում զանազանություն, բայց քո բերած օրինակում իմ կարծիքով հոգևոր էլ կար, կնոջը իսկապես սիրող ու հարգող տղամարդը սիրուհուն չէր բերի իր տուն իր կնոջ անկողին ) Թէ դու որ հիմա բարզրաձայնում ես էս ամենինչը կոնկրետ անուններով որի հետևանքում կարող է քանդվել թէ Արմանիտ և ԹԷ Լիլիթիտ ընտանիքները, էտ 2-ին հավասար մի ընտանիք քանդող էլ դու էղար , բայց մերսի պիտանի նյութ էր թող շատերը դաս քաղեն, իրոքից կործանման ենք գնում առանց էտ էլ քիչ ենք ուշքի գալ է պետք, որպես մարդ ես քեզ չեմ հարգում ընկերուհուտ վարքաբեկելու համար, բայց որպես լրագրող BRAVO կարևոր հոդված էր, պիտանի ակտուալ խնդիր է սա, հա մեկել հալալ է քեզ որ գոնե ամուսնացածների հետ հանդիպելը չես հարգում( հաշվի առնելով քո բուռն ու -ով լի անցյալն ու ներկան): Հ.Գ. եթէ սխալներով եմ գրել( թէ կետադրական թէ տառասխալ) կներեք որ բանասիրական չեմ ավարտել:

    Reply

Leave a comment